Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բուժական յոգա երիկամների համար
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ յոգայի ասանաները հիանալի օժանդակող թերապիա են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ: Քանի որ այդ արվեստի գլխավոր սկզբունքն այն է, որ յոգայի ընդունած դիրքերը կարող են ընդունել բոլոր ցանկացողները, անկախ առողջական վիճակից և տարիքից: Իսկ որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց համար մշակվել են վարժությունների հատուկ համալիրներ, որոնցից մեկն էլ երիկամների համար նախատեսված վարժությունների համալիրն է: Այս ուղղության գլխավոր սկզբունքը իրանի արտափքումների և ներփքումների դիրքերի հերթագայումն է:
Դա բացատրվում է նրանով, որ իրանի արտափքված դիրքում արյունը հյուսվածքներից դուրս է մղվում, իսկ ներփքման ժամանակ` ներծծվում է: Այդպիսով ստացվում է յուրօրինակ «սպունգի արդյունքը»: Տարբեր տեսակի կողային ձգումների ժամանակ, խոնարհումներից և թեքումներից հետո, երիկամների արյան մատակարարումը նշանակալիորեն լավանում է:
Եվ այսպես, դիտարկենք մի քանի ասանա, որոնք բուժական արդյունք ունեն երիկամների հիվանդությունների դեպքում:
Հասարակ, բայց արդյունավետ ասանան` անկյունային դիրքն է:
Այն կատարելու համար հատուկ գլանիկ է պետք: Նստել փոքրիկ գորգի վրա այնպես, որ գլանիկը հենվի սրբոսկրերին, հետո ոտքերը ծալել և ոտնաթաթերը միացնել: Որքան հնարավոր է, հարկավոր է ոտքերը մոտեցնել կոնքազդրային հատվածին, հետո դանդաղ պառկել գլանիկի վրա, իսկ կոնքազդրային հատվածը պետք է գորգիկին կպած լինի:
Երկրորդ դիրքը` գավազանի դիրքն է: Նստելով գորգիկին, ձգեք ոտքերը, ոտնաթաթերը միասին: Արտաշնչելիս դեպի առաջ խոնարհվել: Այս ասանայում կարևոր է կոնքի խոնարհումը, ոչ թե գոտկատեղից, այլ ողջ իրանով: Խոնրահվել որքան հնարավոր է խորը:
Խոնարհման ևս մեկ տեսակ է իրանի խոնարհումը լայն բացված ոտքերով: Այս վարժության ժամանակ ոտնաթաթերը պետք է զուգահեռ դրված լինի: Արտաշունչի հետ կրծքավանդակը դեպի վերև է բարձրացվում, իսկ ներշունչի ժամանակ դեպի առաջ խոնարհում է կատարվում, թեքելով դեպի առաջ կոնքազդրային հոդերը: Ձեռքերը ուղղել, գլուխը բարձրացնել և առաստաղին նայել: Այդ դիրքը պահել 20 վայրկյան: Հետո արտաշնչել, ձեռքերը ծալել և ավելի ցածր խոնարհվել: Տվյալ դիրքը պահել մինչև 1 րոպե:
Հիանալի բուժական արդյունք է ապահովում շուռ տված գավազանի դիրքը: Կատարվում է հետևյալ կերպ. ելման դիրք ընդունել ձեռքերը դնել ականջների մակարդակին: Արտաշնչման ժամանակ ձեռքերով և ոտքերով պոկվել հատակից, որովայնը դեպի վեր արտափքելով: Միևնույն ժամանակ գլուխը պետք է կպած լինի հատակին: Պահել այդ դիրքը մոտ 1 րոպե: Արտաշնչելով իջնել գորգիկին, թուլանալ և երկու անգամ կրկնել:
Պառկած դիրք ընդունել, հետո իրանին կամուրջի ձև տալ: Ոտքերը ծալել և արտաշնչելիս նստամկանները պոկել հատակից, իսկ ձեռքերը ուղիղ պահել հատակին: Մեկ րոպե պահել այդ դիրքը, դանդաղ իջնել թիկունքին և թուլանալ:
Բացի վերոհիշյալ ասանաներից երիկամների համար յոգան առաջարկում է ևս մի շարք տարբերակներ, բայց եթե դուք որոշել եք հիմնովին զբաղվել առողջարար յոգայով, ապա հիշեք, որ երիկամների համար նախատեսված բոլոր վարժությունները պետք է կատարել բորբոքային ախտընթացը լավանալուց հետո: Իսկ սրացման ժամանակահատվածում միայն պետք է շավասանա վարժությունը կատարել, գլանիկը դնելով գոտկատեղի տակ:
11.12.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ